Книга "Армения - страна Ноя: культура и история"

13 ноября, 2018 - 14:50

Армения – страна Ноя в Хорватии

Культура и история

Հայաստանը` Նոյի երկիր

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    В Хорватии вышла новая книга Артура Рафаэловича Багдасарова «Армения – страна Ноя: культура и история» (хорватское наименование книги – «Armenija – Noina zemlja: kultura i povijest»). Это третья книга А. Р. Багдасарова на хорватском языке, посвящённая культуре и истории Армении. Первая книга «Армения – родина святого Влаха«, в соавторстве с хорватским историком В. Б. Луписом, была опубликована в Дубровнике в 2015 году, а вторая, сборник “Армянские поговорки” в Сплите в 2016 году. Книга выпущена загребским издательством Školska knjiga  и представлена на международной книжной ярмарке “Interliber” в Загребе. Издатель книги – Анте Жужул, редактор – Снежана Бакарич Паличка, рецензенты: известный хорватский писатель Хрвое Хитрец и лингвист, профессор Милан Носич.

   Книга «Армения – страна Ноя: культура и история»  состоит из предисловия, четырёх глав, резюме на 12 языках, хронологии основных исторических событий, списка литературы и краткой биографии автора. Богато украшенные фотографии, представленные в книге, знакомят читателей с памятниками культуры и истории Армении, красотой армянской природы: Арагац, Горис, Джермук, Дилижан, Зорац Карер (Караундж), Кари, Севан, Цахкадзор, Шаки.

    В предисловии книги (“Хорватия и Армения – этнокультурный мост дружбы”) повествуется о хорватско-армянских культурных связях в прошлом и настоящем. В первой главе книги (“Армения -Хайастан”) представлены основные сведения об Армении и её природных заповедниках, столице Ереване, краткой истории геноцида армян и истории Киликийского армянского государства. В разделе также представлены национальные символы Армении: гора Арарат, дудук, гранат.

  Вторая глава книги (“Культурное наследие“) включает краткий обзор истории армянской культуры. В этом разделе читатель познакомится с богатой историей армянской литературы и языка, мифологией, живописью, музыкой, кинематографией, ковроткачеством, с историей книгопечатания и миниатюрами, средневековыми хачкарами (каменными крестами) и рукописями, которые хранятся в Матенадаране и других музеях мира, а также с некоторыми обычаями, традициями и пословицами, отражающими различные явления жизни армянского народа.

  Третья глава книги (“Духовное наследие”) посвящена духовному наследию армянского народа и памятникам церковной архитектуры  Армении. Глава включает краткую историю Армянской апостольской церкви и Армянской католической церкви, описание памятников духовной и светской архитектуры, среди которых выделяются: Агарцин, Ваганаванк, Гарни, Гегард, Ереруйк, Звартноц, Кармравор, Нораванк, Caнаин, Севанаванк, Талин, Татев, Хор Вирап, Цицернаванк, Эчмиадзин и многие другие, расположенные в разных странах. Среди зарубежных памятников духовной культуры: армянский кафедральный собор Успения Пресвятой Богородицы во Львове, собор Святого Христа Всеспасителя в Исфахане, собор святого Иакова в Иерусалиме. В этой главе книги можно также прочесть о некоторых исторических городах и сёлах: Ани, Арени, Аруч, Двин, Одзун, Ошакан, Муш, Норатус.

  В четвёртой главе (“Известные деятели армянской культуры и истории”) читатель познакомится с известными представителями национальной и зарубежной истории, науки и культуры, среди которых – Хачатур Абовян, Григор-Петрос Агаджанян, Ованес Адамян, Шарль Азнавур, Иван (Ованес) Айвазовский, Абрам Алиханов, Виктор Амбарцумян, Джорджо Армен Бальиви, Мхитар Гераци, Мхитар Гош, Раймонд Дамадьян, Григор Зохраб, Ованес Имастасер, Ованес Каджазнуни, Комитас (Согомонян, Согомон), Михаил Лорис-Меликов, Григор Лусаворич (Григорий Просветитель), Вардан Мамиконян, Месроп Маштоц, Артём Микоян, Григор Нарекаци, Гарегин Нжде, Андраник Озанян, Исраэль Ори, Торос Рослин, Мхитар Севастийский, Тигран II Великий, Мовсес Хоренаци, Артемий Шахназаров, Григорий Шилтьян,  Анания Ширакаци, и другие.

   Книга «Армения – страна Ноя» предназначена  для широкого круга хорватских читателей, интересующихся культурой и историей Армении. Книга поможет читателю лучше познакомиться с Арменией, её глубоким и неповторимым культурным и духовным наследием, внесшим заметный вклад в развитие мировой цивилизации.

Файл:  060997_Armenija_L.PDF



Հայաստանը` Նոյի երկիր

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Խորվաթիայում լույս տեսավ Արթուր Բաղդասարովի

«Հայաստանը` Նոյի երկիր. մշակույթ և պատմություն» նոր գիրքը, որը հեղինակի երրորդ գիրքն է խորվաթերենով՝ նվիրված Հայաստանի մշակույթին և պատմությանը։

Առաջին գիրքը` «Հայաստանը սուրբ Վլասի հայրենիքն է», լույս է տեսել 2015 թվականին Դուբրովնիկում՝ խորվաթ պատմաբան Վ.Բ.Լուպիսի համահեղինակությամբ։ Երկրորդ գիրքը՝ «Հայկական առածներ» լույս է տեսել 2016 թվականին Սպլիտում։

Գիրքը լույս է տեսել Զագրեբի Školska knjiga հրատարակչությունում և ներկայացվել է Զագրեբի գրքի միջազգային տոնավաճառում։ Հրատարակիչ՝ Անտե Ժուժուլ, խմբագիր՝ Սնեժանա Բակարիչ Պալիչկ, գրախոսներ՝ խորվաթ հայտնի գրող Խռվոե Խիտրե և լեզվաբան Միլան Նոսիչ։ Գիրքը նկարազարդ է` պարունակում է բազմաթիվ լուսանկարներ:

«Հայաստանը` Նոյի երկիր» գիրքը կազմված է նախաբանից, չորս մասից: Նրա բաղկացուցիչ մասերից է նաև տարբեր լեզուներով ամփոփումը, պատմական իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը, գրականության ցանկը, հեղինակի համառոտ կենսագրությունը։

Գրքի նախաբանը նվիրված է Խորվաթիայի և Հայաստանի միջև մշակութային կապերի անցյալին և ներկային։

Գրքի առաջին մասում ներկայացված են Հայաստանի և մայրաքաղաք Երևանի մասին հիմնական տեղեկություններ, համառոտ պատմություն Մեծ Եղեռնի, Կիլիկիայի թագավորության մասին։ Ներկայացված են նաև ազգային խորհրդանիշները՝ Արարատ լեռ, դուդուկ, նուռ։

Երկրորդ մասը ընթերցողին է ներկայացնում հայ մշակույթի պատմության համառոտ նկարագրությունը, ակնարկ հայոց լեզվի և գրականության բազմադարյան  պատմության, առասպելաբանության, գեղանկարչության, երաժշտական արվեստի ու կինոարվեստի, գրատպության ու մանրանկարչության,  գորգագործության, միջնադարյան խաչքարերի, Մատենադարանում և աշխարհի այլ թանգարաններում պահվող ձեռագիր մատյանների մասին։ Ներկայացված են նաև հայ ժողովրդի կյանքի տարբեր երևույթներն արտացոլող մի շարք առածներ ու ասացվածքներ, ծեսեր ու սովորույթներ։

Գրքի երրորդ մասը նվիրված է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանն ու եկեղեցական ճարտարապետության  կոթողներին: Ընթերցողի ուշադրությանն  է ներկայացվում Հայ Առաքելական Եկեղեցու համառոտ պատմությունն ու հոգևոր և աշխարհիկ ճարտարապետության կոթողների նկարագրությունը, որոնց մեջ առանձնանում են Հաղարծինը, Վահանավանքը, Գառնին, Գեղարդը, Երերույքը, Զվարթնոցը, Կարմրավորը, Նորավանքը, Սանահինը, Սևանավանքը, Թալինը, Տաթևը, Ծիծեռնավանքը, Խոր Վիրապը, Էջմիածինը, ինչպես նաև տարբեր երկրներում գտնվող այլ կոթողներ:

Հայաստանի տարածքից դուրս գտնվող կոթողների շարքում են՝ Լվովի Սուրբ Աստվածամոր տաճարը, Սպահանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցին։ Գրքի այս մասում է զետեղված հայկական մի շարք բնակավայրերի նկարագրությունը՝ Անի, Արենի, Արուճ, Դվին, Օձուն, Օշական, Մուշ, Նորատուս։

Գրքի չորրոդ մասը ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ակնառու դեմքերի, գիտության և մշակույթի անվանի ներկայացուցիչների հետ. Խաչատուր Աբովյան, Գրիգոր-Պետրոս Աղաջանյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Ադամյան, Իվան (Հովհաննես) Այվազովսկի, Աբրահամ Ալիխանով, Վիկտոր Համբարձումյան, Ջորջո Արմեն Բալիվյի, Մխիթար Հերացի, Մխիթար Գոշ, Ռայմոնդ Դամադյան, Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան), Միքայել Լորիս-Մելիքով, Գրիգոր Լուսավորիչ, Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոց, Արտյոմ Միկոյան, Գրիգոր Նարեկացի, Թորոս Ռոսլին, Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան, Իսրայել Օրի, Արտեմիյ Շահնազարով, Գրիգոր Շիլտյան, Մխիթար Սեբաստացի, Տիգրան Մեծ, Անանիա Շիրակացի, Մովսես Խորենացի և այլք:

«Հայաստանը` Նոյի երկիր» գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ում հետաքրքրում է Հայաստանի պատմությունն ու  մշակույթը:

Հուսով ենք, որ գիրքը ընթերցողին կօգնի ավելի մոտիկից ճանաչել Հայաստանը,  ծանոթանալ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային անկրկնելի ժառանգությանը,  ժառանգություն, որն իր նշանակալի ներդրումն է կատարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:

Ռ. Կոմարովա                  

Файл:  060997_Armenija_L.PDF

Ваша оценка материала: 
Голосов еще нет

Добавить комментарий

Plain text

  • HTML-теги не обрабатываются и показываются как обычный текст
  • Адреса страниц и электронной почты автоматически преобразуются в ссылки.
  • Строки и параграфы переносятся автоматически.