Как будут отвечать перед Богом?

3 мая, 2014 - 17:54

Да никак не будут — они не верят в Бога: церковь для них лишь средство заработка

Пресс-служба Ново-Нахичеванской Епархии выступила с сумбурным сообщением о лишении священника Тер Мартироса Берберяна духовного сана. Вероятно, это ответ тем 350 прихожанам ААЦ в Москве, которые и в письменной форме, и при личной встрече с братом католикоса оценили службу Тер Мартироса Берберяна  исключительно положительно и просили о применении других возможных санкций. Низложение сана священника за дисциплину (отсутствие на » работе»), по их мнению,  очень жестокое. Особенно эта жестокость вопиет в сравнении к терпимому отношению к другим священослужителям. Например,  к осужденному правоохранительными органами Франции священнику г. Ниццы. «Что с нами будете делать? — вопрошают прихожане — Отлучите от церкви??? Скажите мы в одного и того же Бога верим, а Вы служите??? И что вы считаете , что «дисциплина » дороже потери прихожанами своего духовного отца? Тер Мартирос больше всех остальных проводил Литургию. Благодаря ему, многие выучили грабар, знают все церковные службы, поют шараканы. Тер Мартирос был рядом с людьми и утешал во все тяжкие дни их жизни. Что мы ответим нашим детям, как объясним? Как вы думаете,  за наших детей-подростков, вмиг потерявших доверие к Церкви, вы как будете отвечать перед Богом?«

Очередной скандал в московском прихода ААЦ привлек к себе внимание и средств массовой информации Армении

Կարգալույծ է հռչակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանա Տ. Մարտիրոս Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար: Սակայն Տ.Մարտիրոս Բերբերյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրեն ապօրինի են կարգալույծ արել, և ինքը Տեր հայր է մնալու մինչև վերջ:

-Ի՞նչ «հանցանք» եք գործել, որ համարվել է «եկեղեցականին անհարիր ընթացք» և Ձեզ կարգալույծ են արել:

-Ես 14 տարի է՝ քահանա եմ Մոսկվայում և ծնունդով Բեյրութից եմ: 1992թ.  հաստատվեցի Մոսկվայում, բայց դեռ քահանա չէի: 2000թ. թեմի նախկին առաջնորդն ինձ կանչեց, ասաց՝ քահանայի պետք ունինք  և ձեռնադրեց ինձ՝ ժողովրդի փափագին ընդառաջելով: Եվ ես 2000 թ.-ից անարծաթ քահանայություն եմ անում, այսինքն՝ ես եկեղեցուց փող չեմ վերցնում, եկեղեցում չեմ ապրում: Եղբորս հետ ունենք գործ, և այդ գործից ես իմ ընտանիքի, տան ապրուստը հոգում եմ, եկեղեցուց ընդհանրապես ոչ մի կոպեկ փող չեմ վերցնում, ոչ էլ վերցրել եմ. սա իմ սկզբունքը և իմ պայմանն է եղել նախկին առաջնորդի հետ:

Անշուշտ, 14 տարվա ընթացքում շատ խնդիրներ եղան նոր առաջնորդի հետ, և ինքը միշտ ասում էր, որ չի ընդունում դա, և ես պետք է մյուս քահանաների նման լինեմ: Ես էլ միշտ ասում էի, որ սա իմ սկզբունքն է: 2000թ., երբ Մոսկվայում խնդիրներ եղան (եկեղեցին բաժանվեց երկու մասի), ես որպես հայ եկեղեցու ծառա, անցա ժողովրդի գլուխը, անցա այսօրվա առաջնորդի կողքը, որպեսզի մենք ժողովրդին հովվենք:

Հինգ տարվա ընթացքում ես ստեղծեցի մի համայնք, որն այսօր կարող է վկայել իմ քահանայագործության մասին: Համայնքը զորացավ և մեծացավ և մինչև այսօր ժողովրդի կողմից ոչ մի գանգատ չկա, ոչ մի խոսք չկա իմ անհարիր կեցվածքի մասին: Հավատացյալ քահանան նա է, որն իսկապես հովվություն է անում, իսկ ես իսկապես հովվություն եմ անում՝ այցելություններ եմ կատարում տները, հիվանդներին, ում պետք եմ, միշտ իր կողքն եմ: Այսօրվա եկեղեցական ղեկավարությունն ուզում է, որ քահանան լինի աշխատող, իսկ ես աշխատող չեմ: Քահանան չի աշխատում, քահանան ծառայում է, քահանան 24 ժամ քահանա է: Սա մեր առաջնորդին դուրը չեկավ:

-Երբ արարողությունների եք մասնակցում, այդ արարողության համար սահմանված գումարը չե՞ք վերցրել, որպեսզի տաք եկեղեցուն:

-Ես իմ ծառայության ողջ ընթացքում, եկեղեցու մեջ ինչ արարողություն կատարվել է, (Մոսկվայի եկեղեցում այդ նվիրատվությունները գնում են եկեղեցու գանձանակ, չեն գնում քահանաներին) և ժողովուրդը նվերներ է տվել, այդ նվերները գնացել են եկեղեցուն: Բայց կան ուրիշ դեպքեր, երբ ժողովուրդը գումարներ է տալիս քահանային: Ես, նման դեպքերում, այդ գումարները տալիս էի մեր մյուս քահանա եղբայրներին, որովհետև իրենք դրանով են ապրում:

-Իսկ ինչպե՞ս են պատճառաբանել կարգալույծ անելու որոշումը:  

-Ժողովրդին ասում էին, որ ես մշտապես չեմ գնում եկեղեցի, այսինքն՝ ժամը 10-ից  17-ը չեմ գալիս եկեղեցի: Բայց դա պատճառաբանություն է, ես էլ Բեյրութում պաշտոններ ունեցել եմ և շատ լավ գիտեմ, որ եթե մարդուն ուզենաս պատժել, բազմաթիվ միջոցներ կարելի է գտնել:

Ես կարծում եմ՝ պատճառն այն է, որ ես ժողովրդի մեջ որպես քահանա հեղինակություն եմ ունեցել, և ժողովուրդը լսում է ինձ: Ես ծիսակատար քահանա չեմ: Ես իսկական հայ եկեղեցու քահանա եմ և պիտի քահանայագործություն ու հովվություն անեմ ժողովրդին: Ուրիշ խնդիր չի եղել, միակ խնդիրն այն էր, որ մենք միշտ տարակարծություններ ենք ունեցել քահանայի ծառայության ոճի վերաբերյալ:

Եվ երկու ամիս առաջ առաջնորդն ինձ կախակայեց որպես պատիժ, որ ես «շտկվեմ»:  Կախակայելուց մեկ ամիս հետո ևս մեկ ամիս կախակայեց: Ես գնացել էի Լիբանան, Լիբանանի թեմի առաջնորդի հետ խոսեցի ու ասացի, որ ուզում եմ փոխադրվել Բեյրութ ծառայելու, որովհետև այստեղ չեն ընդունում, այսպես ասած, սփյուռքահայերին: Բեյրութի առաջնորդն ասաց՝ արի, մենք քեզ կընդունենք: Ես եկա Մոսկվա, մեր առաջնորդին ասացի, որ հարցի լուծումը գտել եմ, խաղաղ ձևով կարող ենք բաժանվել, ես գնում եմ Լիբանան, ինձ խնդրում եմ տվեք նամակ, որ գնամ: Ասաց՝ շատ լավ բան ես մտածել և այդ մասին կխոսի Վեհափառի հետ: Երեկ՝ ժամը 4-ին ժամերգության էի մտնում եկեղեցի, տեսա մեր առաջնորդին, ինձ ոչինչ չասաց, որ կարգալույծ ենք արել, նորմալ խոսեցինք: Իրիկունը հավատացյալները զանգեցին, ասացին, որ Հայաստանից լուր ենք ստացել, որ Ձեզ կարգալույծ են արել: Ասի՝ Տեր Մարտիրոսը միշտ էլ Տեր Մարտիրոս է, կարգալույծ չէ: Դա ապօրինի կարգալուծություն է:

Թեմական անդամները նամակ են ստորագրել, բայց այդ անդամները ոչ ինձ տեսել են, ոչ էլ իմ հետ խոսել են, ոչ էլ եկեղեցի են եկել, տարին մեկ անգամ գան-չգան: Այլ պատճառ չկա, որ ես, ասենք, հերետիկոս լինեի կամ անբարոյական: Բոլորը կարող են վկայել՝ ես ով եմ: Ժողովուրդը մեկ օրվա մեջ 350 ստորագրություն է հավաքել և նամակ ուղարկել, որտեղ խնդրել են նման քայլեր չանել և այդ հարցը այլ ձևով լուծել: Ինքն էլ ասել է, որ իրեն հետաքրքիր չէ ոչ 350 հոգին, ոչ էլ 3000-ը: Ինքը պատրաստ է 3 մլն հոգի զոհել հայ եկեղեցուց, որ միայն կարգ ու կանոն հաստատի եկեղեցում:

-Ձեր ասածից ստացվում է, որ եկեղեցուն ավելի շատ «համակարգային» ծառայողներ են պետք, քան իսկապես եկեղեցու ծառայողներ:

-Դժբախտաբար՝ այո: Ես ասում եմ, որ ես մնում եմ քահանա, չեմ ընդունում այդ ապօրինի որոշումը: Դրա դեմ եկեղեցական օրենքի ճանապարհով մեր ժողովուրդն այստեղ պատրաստ է պայքարել, բացատրություն է ուզում, թե ովքեր են այդ թեմական անդամները, ուզում են հանդիպել նրանց, հարց տան, թե ինչի հիման վրա եք նման նամակ ստորագրել: Եվ մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու՝ եկեղեցական կարգ ու կանոնով, առանց խառնաշփոթի կամ ոչ քրիստոնեական կեցվածք ցուցաբերելով: Քահանաներին, որոնց նկատմամբ Ֆրանսիայում քրեական գործ է հարուցվել, ոչ մի բան չեն անում, նրանք շարունակում են քահանայագործությունը, որովհետև ինչ-ինչ հարաբերություններ ունեն Վեհափառի կամ առաջնորդի հետ, ուրիշ քահանա կա, որ բռնվել է անբարոյականության վրա, որևէ խնդիր չկա, բարձրաստիճան հոգևորականներ կան, որոնք եսիմ ինչերով են զբաղված, ոչինչ չկա նրանց համար: Եթե նայենք, թե ով պետք է եկեղեցուն ծառայեն և ով ոչ, երևի 90 տոկոս հոգևորականությունը պետք է եկեղեցուց հեռանա:

-Ինչո՞ւ է նման համակարգ ստեղծվել:

-Այսօր, դժբախտաբար, մեր եկեղեցին եկեղեցի հասկացողությունից դուրս է եկել, դարձել է մի ընկերություն, հիմնարկ, որտեղ քահանան պաշտոնյա է, եպիսկոպոսը՝ ֆիլիալի տնօրեն, կաթողիկոսն էլ՝ գլխավոր տնօրեն: Այդ ձևով ուզում են եկեղեցի ղեկավարել: Եկեղեցին պետք է հիմնված լինի սիրո վրա: Եկեղեցու մեջ կանոն, ստորագրություն, թուղթ, նամակ՝ այդպիսի բաներ չկան: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և մենք իր անդամներն ենք:

Մինչ այդժմ Դուք այդ համակարգի մասն էիք և ծառայում էիք այդ համակարգում: Երբևիցե ընդվզե՞լ եք այդ համակարգի դեմ:

Միշտ ընդվզել եմ, դրա համար էլ ես սիրված չեմ, ըմբոստ եմ, և ինձ ապօրինի կարգալույծ արեցին, որովհետև ես «այո» չեմ ասում, ինքնուրույն եմ, փողով  իրենցից  կախված չեմ, իմ վրա կոմպրոմատներ չունեն:

-Ասացիք՝ Ձեր եղբայրը բիզնես ունի և դրանով եք ապրում: Ռուսաստանո՞ւմ է նրա բիզնեսը:

-Սյո, Ռուսաստանում է: Միայն իմ եղբայրը չէ, ես էլ եմ նրան օգնում այդ գործում:

-Չ՞եք կարծում, որ հոգևորականը պետք է այնքան նվիրված լինի եկեղեցուն, որ այլ գործունեությամբ չզբաղվի:

-Քահանային արտոնվում է աշխատել, եթե իր աշխատանքը մաքուր է (մենք երեխաների խաղալիք ենք վաճառում, ուրիշ բան չենք անում), եթե դա մեղսալից գործ չէ և չի խանգարում հոգևոր ծառայությանը: Իմ դեպքում ոչ մի հոգևոր ծառայության խոչընդոտ չկար, որովհետև Մոսկվայում չեք կարողանա գտնել մեկ անձնավորության, ով ինձ դիմել է որպես քահանա և ես իրեն ասել եմ՝ ես չեմ կարող իր հետ հանդիպել, որովհետև ես աշխատում եմ կամ զբաղված եմ: Ես 24 ժամ քահանա էի:

-Ինչո՞ւ եք որոշել ծառայել եկեղեցուն:

-Ես գալիս եմ մի ընտանիքից, որը քրիստոնեական հիմքերի վրա է հիմնված: Հայրս սարկավագ է, կրոնական գրքերի հեղինակ է: Ես սարկավագ, հետո քահանա եմ ձեռնադրվել եկեղեցում՝ չնայած ճեմարանում չեմ սովորել և ինքնակրթությամբ եմ հասել դրան: Ես գործ եմ ունցել, աշխատել եմ, ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ես Ռուսաստանում աշխատում եմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, երկու զավակ ունեմ, մեկը համալսարան է արդեն գնում, մյուսն էլ պատրաստվում է:

Երբ ասում եմ՝ այո, անելու եմ, ուրեմն ես զգում եմ ինձ քահանա և մնում եմ քահանա հավիտյան, որովհետև սա նույնն է, ինչ մկրտված մարդուն ասել, թե այսօրվանից նա մկրտված չէ: Սա խորհուրդ է, և երբ խորհուրդը կատարվում է անձի վրա, այդ խորհուրդը ոչ ոք իրավունք չունի այդ մարդուց վերցնելու՝ բացի Քրիստոսից՝ վերջին դատաստանի օրը: Որպես ադմինիստրատիվ ղեկավար՝ կաթողիկոսն իրավունք ունի արգելելու, որ քահանան եկեղեցու մեջ պատարագ չմատուցի, կնունք չանի և այլն:

-Որտե՞ղ եք ծառայել, ո՞ր եկեղեցու քահանան եք եղել:

-Մոսկվայի բոլոր քահանաները բոլոր եկեղեցիների քահանաներ են վերջին երկու տարվա ընթացքում: Բայց իմ ծուխը Սուրբ Գևորգ մատուռի համայնքն է: Ես միակ քահանան էի, որ վերցրեցի Սուրբ Գևորգ եկեղեցին, ժողովուրդը սկսեց այդ եկեղեցու շուրջը հավաքվել: Այսօրվա դրությամբ այնտեղ կա մի քրիստոնեական համայնք, ընտանիք, որն իսկապես քրիստոնեական կյանքով է ապրում: Նույնիսկ այնտեղից ինձ հանեցին, համայնքը ուզեցին բաժանել, որպեսզի համայնք չլինի, ուժ չլինի, դրա համար ամբողջ գործերը գաղտնի էինք անում, բայց եկեղեցու փառքի համար էինք անում: 14 տարվա ընթացքում թեմի առաջնորդը ոչ մի հանձնարարական չի տվել ինձ, միշտ համարել է 5-րդ սորտի քահանա: Ես հետը խոսել եմ և ասել եմ, որ այդպես եմ զգում, ասել է՝ այո, այդպես է: Իսկ ինչ-որ արել եմ ես՝ քարոզել եմ, խոսել եմ, գաղտնի եմ արել, որպեսզի գլխիս հարված չգա:

-Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա:

-Պայքարելու ենք, մեր իրավունքները պաշտպանելու ենք:

-«Մեր» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

-Ժողովուրդը, համայնքը: Ժողովուրդը ոտքի է ելել: Ժողովուրդը ընդվզում է, ուզում ենք քրիստոնեական պոռթկում անել, որպեսզի մեր իրավունքները պաշտպանենք: Հայ եկեղեցին մեր եկեղեցին է, և Հայ եկեղեցու տերն ու տիրականը ոչ կաթողիկոսն է, ոչ առաջնորդը, ոչ էլ հոգևորականն է: Հայ եկեղեցին պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իր եկեղեցուն տեր ու տիրական պիտի կանգնի: Այսօր մեկ հոգի չի կարող որոշել եկեղեցու ճակատագիրը, որ ինչպես ուզենա, այնպես անի: Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր ապօրինի է, որովհետև ընտրված չէ:

-Ի՞նչ ելք եք տեսնում:

-Նախ և առաջ, պետք են նվիրյալ հոգևորականներ, որոնք կան և ապօրինի ձևով կարգալույծ են հռչակված, պետք է աշխատեն ժողովրդի հետ, իսկ մեր եկեղեցին ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի: Եկեղեցին բաժանված է երկու մասի՝ հարուստ և աղքատ: Հարուստները եկեղեցում ամեն ինչ անելու իրավունք ունեն, գալիս են եկեղեցու թասի մեջ են նստում, իսկ պարզ, աղքատ ժողովուրդը ոտքի վրա կանգնած է մնում: Սա ամենամեծ սխալն է, որովհետև Աստծո առաջ բոլորը հավասար են: Եվ եթե այս սկզբունքով մեր եկեղեցին պիտի շարժվի, ուրեմն մեր եկեղեցին գնում է խորխորատ: Բայց ես ասեմ, որ մեր եկեղեցին չի քանդվելու, որովհետև մեր եկեղեցին առաքելահաստատ եկեղեցի է, մնալու է, պատմության ընթացքում ավելի վատ ժամանակներ է ունեցել, բայց շտկվել է:

Եկեղեցում ընդունված է, որ գլուխ բարձրացնել պետք չէ, պետք է ինչ ասեն՝ անես, կապ չունի՝ հակաեկեղեցական է, թե ոչ, միայն պիտի ենթարկվես:

Իմ խնդրանքը իմ ժողովրդին այն է, որ աղոթեն, որ Աստված մեր եկեղեցական ղեկավարության հոգիները փոխի, որպեսզի նրանք էլ փոխվեն ու մեր եկեղեցին էլ փոխվի: Եթե հոգիները չփոխվեն, մեր եկեղեցին չի փոխի:

Քրիստինե Աղալարյան

hetq.am

Добавить комментарий

Plain text

  • HTML-теги не обрабатываются и показываются как обычный текст
  • Адреса страниц и электронной почты автоматически преобразуются в ссылки.
  • Строки и параграфы переносятся автоматически.
CAPTCHA
Тест для фильтрации автоматических спамботов
Target Image