Счастливый день детства: В Доме Москвы в Ереване отпраздновали День защиты детей / Երջանիկ մանկության օրը. «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Երեխաների պաշտպանության օրը
Как спроектировать город будущего? Что такое техника граттаж? И можно ли из простых фруктов приготовить десерт, достойный праздничного стола? Ответы на эти и другие вопросы дети искали не в учебниках или в интернете, а в мастерских, развернувшихся на площадках Дома Москвы в Ереване. Яркая и разноплановая программа под названием «Счастливый день детства» объединила ребят из столичных школ Армении, их педагогов, родителей, а также гостей из России. Мероприятие, приуроченное ко Дню защиты детей, было организовано Правительством Москвы, Департаментом внешнеэкономических и международных связей города Москвы, Московским домом соотечественника и Домом Москвы в Ереване.
В течение дня дети могли попробовать себя в архитектуре, живописи, кулинарии, танцах и музыке. Формат мероприятия оказался нетипичным: обучали не только взрослые педагоги, но и сами дети. По словам архитектора и куратора проекта Виктории Соцковой, мастер-классы стали частью концепции «дети для детей». Воспитанники архитектурной школы «ART ОК.NО» показывали сверстникам, как готовят десерты из овощей и фруктов, порой неожиданных сочетаний, что из себя представляет техника граттаж, как создают макеты зданий и как из подручных материалов рождается целый «город-пазл». Каждый мог внести в него свою постройку и стать участником общей экспозиции. «Мы стремились показать, что прикладное искусство — это не просто досуг, а путь, который может стать делом жизни», — рассказала Виктория Соцкова.
Музыкальную и танцевальную часть программы украсили выступления учащихся школы имени Сараджева и студии «Нане». Юные танцовщицы не только выступали, но и обучали гостей-сверстников основам чечетки. «Здесь очень здорово. А больше всего мне понравилось делать из картона и других материалов дома и дороги, по которым будут ездить люди. А еще — готовить из фруктов как бы шашлык на палочке», — поделился впечатлениями Максим Мельников, ученик школы «Эврика».
Не только увлекательность, но и образовательную ценность мероприятия отметила преподаватель русского языка из ереванской школы №7 имени Маяковского Алла Сантоян. «Сегодня был настоящий праздник для детей, который объединил два события – окончание учебного года и День защиты детей. А у одного из моих учеников сегодня день рождения, и получилось, что Дом Москвы в Ереване приготовил для него такой грандиозный подарок. Дети были очень увлечены мастер-классом по архитектуре, некоторые даже записались в архитектурную школу, которая действует при Доме Москвы. А девочкам понравился мастер-класс по танцам, они научились отбивать чечетку», — подчеркнула она.
Не остались равнодушными и взрослые гости. Ирина Аникеева, приехавшая к внукам из Москвы, отметила: «Вообще все здорово – танцы, музыкальные номера, красочные костюмы, улыбки, всеобщее воодушевление… А по большому счету это хорошая возможность ознакомить армянских и русских детей с культурой друг друга».
Для маленьких гостей организаторы подготовили насыщенную развлекательную программу: аквагрим, игры с аниматорами, шоу мыльных пузырей, угощения и подарки.
--------------------------------------------------------------------------------------------------------
Երջանիկ մանկության օրը. «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Երեխաների պաշտպանության օրը
Ինչպե՞ս նախագծել ապագայի քաղաքը։ Ի՞նչ է գրատաժ գեղարվեստի տեխնիկան։ Եվ հնարավո՞ր է արդյոք սովորական մրգերից պատրաստել տոնական սեղանին արժանի աղանդեր։ Երեխաներն այս և այլ հարցերի պատասխանները փնտրում էին ոչ թե դասագրքերում կամ համացանցում, այլ «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնի հարթակներում։ «Երջանիկ մանկության օրը» անվամբ վառ և բազմազան ծրագիրը միավորել էր ՀՀ մայրաքաղաքի դպրոցականներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և Ռուսաստանից ժամանած հյուրերին։ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնը։
Միջոցառման ընթացքում երեխաները կարողացան փորձել իրենց ճարտարապետության, նկարչության, խոհարարության, պարի և երաժշտության ոլորտներում։ Միջոցառման ձևաչափը ոչ սովորական էր. վարպետության դասերն անցկացնում էին ոչ միայն մեծահասակները, այլև երեխաները։ Նախագծը համակարգող ճարտարապետ Վիկտորիա Սոցկովայի խոսքով՝ այդ դասերը դարձան «երեխաները երեխաների համար» հայեցակարգի մի մասը։ «ART OK.NO» ճարտարապետական դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցներին ցույց տվեցին, թե ինչպես պատրաստել աղանդեր բանջարեղենից և մրգերից, երբեմն անսպասելի համադրություններով, թե ինչ է գրատաժի տեխնիկան, ինչպես ստեղծել շենքերի մոդելներ և ինչպես է ծնվում մի ամբողջ «փազլ-քաղաք»: Յուրաքանչյուրը կարող էր կառուցել իր սեփական շենքը և դառնալ ընդհանուր ցուցահանդեսի մասնակից: «Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ կիրառական արվեստը պարզապես հանգիստ չէ, այլ ուղի, որը կարող է դառնալ կյանքի գործ», - ասաց Վիկտորիա Սոցկովան:
Ծրագրի երաժշտական և պարային հատվածը բաղկացած էր Սարաջևի դպրոցի և «Նանե» ստուդիայի աշակերտների ելույթներից: Պատանի պարողները ոչ միայն ելույթ ունեցան, այլև հյուր եկած իրենց հասակակիցներին սովորեցրին ստեփ պարի տարրերը: «Այստեղ ամեն ինչ հետաքրքիր է: Իսկ ամենից շատ ինձ դուր եկավ տներ և ճանապարհներ պատրաստել տարբեր նյութերից: Եվ նաև՝ մրգերից փայտիկի վրա խորոված շարելը», - իր տպավորություններով կիսվեց «Էվրիկա» դպրոցի սան Մաքսիմ Մելնիկովը:
Միջոցառման կրթական նշանակությունը շեշտեց Մայակովսկու անվան Երևանի թիվ 7 դպրոցի ուսուցչուհի Ալլա Սանտոյանը: «Այսօր իսկական տոն էր երեխաների համար, այն միավորել էր երկու իրադարձություն՝ ուսումնական տարվա ավարտը և Երեխաների պաշտպանության օրը: Իսկ այսօր իմ աշակերտներից մեկի ծննդյան օրն է և ստացվեց այնպես, որ Երևանում Մոսկվայի տունը նրան այսպիսի շքեղ նվեր մատուցեց: Երեխաները շատ ոգևորված էին ճարտարապետության վարպետության դասով, ոմանք նույնիսկ ընդգրկվեցին Մոսկվայի տանը գործող ճարտարապետական դպրոցում», — ասաց նա:
Տոնակատարությանն անտարբեր չմնացին նաև մեծահասակ հյուրերը: Մոսկվայից թոռներին այցելելու եկած Իրինա Անիկեևան նշեց. «Ամեն ինչ պարզապես հիանալի էր՝ պարեր, երաժշտական համարներ, գունագեղ զգեստներ, ժպիտներ, ընդհանուր ոգևորություն... Եվ ընդհանուր առմամբ, սա լավ հնարավորություն է հայ և ռուս երեխաներին միմյանց մշակույթներին ծանոթացնելու համար»:
Փոքրիկ հյուրերի համար կազմակերպիչները պատրաստել էին նաև ուրախ ժամանցային ծրագիր՝ դեմքի նկարչություն, խաղեր անիմատորների հետ, օճառի պղպջակների շոու, հյուրասիրություն և նվերներ:












Добавить комментарий