Ованнес Оганян из Карабаха — основатель кинематографа Ирана, Туркменистана и Индии
Հովհաննես Օհանյան (անգլ. ՝ Ovanes Ohanian, պարս. اوانس اوهانیانس, հոկտեմբեր 1896 — սեպտեմբեր 1961, Լեռնային Ղարաբաղ), իրանահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, իրանական կինոյի հիմնադիր։ 1930 թվականին նկարահանել Է Իրանի առաջին լիամետրաժ ֆիլմը ՝ "Աբի և Ռաբի" վերնագրով։ 1925 թվականին Իրանում հիմնել է առաջին կինոդպրոցը։
Հնդկաստանի դերասանական և կինեմատոգրաֆիայի առաջին դպրոցի հիմնադիրն է։
Նաև կանգնած էր թուրքմենական կինեմատոգրաֆիայի ակունքներում:
Հովհաննես Օհանյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում 08.10.1896 թվականին։ 1919-ին ավարտել է Տաշքենդի առևտրային ուսումնարանը, այնուհետև իրավագիտություն է յուրացրել Աշխաբադում, իսկ 1920-ին դարձել է Մոսկվայի պետական դպրոցի ուսանող:
Օհանյանը 1924 թվականին հայտնվում է Հնդկաստանում ՝ Կալկաթայում, որտեղ դառնում է դերասանական վարպետության և կինեմատոգրաֆիայի առաջին հնդկական դպրոցի հիմնադիրը։ Այնուհետև տեղափոխվում է Պարսկաստան։
1925 թվականին Մոսկվայում Պարսկաստանի դեսպանը Օհանյանին գործուղում է սովորելու Պետկինոտեխնիկում։ Հենց այդ ժամանակ, ըստ աղբյուրների, նա որոշում է Պարսկաստանում կինեմատոգրաֆիական ուսումնական հաստատություն ստեղծել։ Պետական Պետկինոտեխնիկումում նա սովորել է մինչև 1928 թվականը:
1928 թվականին Օհանյանը դառնում է Հեղափոխական կինեմատոգրաֆիայի աշխատողների ասոցիացիայի անդամ, իսկ 1928-1929 թվականներին ՝ Թուրքմենստանում խաղային կինոյի ի հայտ գալու պահին, աշխատում է թուրքմենական կինեմատոգրաֆիայում։
1930 թվականին Օհանյանը մեկնում է Պարսկաստան և, հիմնվելով պետական տեխնիկումում ստացած փորձի վրա, Թեհրանում ստեղծում է իրանական առաջին կինոդպրոցը ՝ "Կինեմատոգրաֆիայի գեղարվեստի դպրոցը" (այլ աղբյուրների համաձայն ՝ "Կինոդերասանների կրթության կենտրոնը")։ Դպրոցի ծրագրում հիմնական շեշտը դրվել է կինոյում դերասանական խաղի, ինչպես նաև կինոտեխնիկայի յուրացման վրա (Parvarešgāh-e ārtīstī-e sīnemā):
1931 թվականին Օհանյանը նկարահանում է իրանական առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ՝ "Աբի և Ռաբի" ("Ābi o Rābi"), կատակերգություն, դանիական ֆիլմաշարի ռիմեյք ՝ Հարալդ Մադսենի և Կառլ Շենստրյոմի գլխավոր դերերում։ Ֆիլմում Օհանյանի դերերը խաղում են նրա ուսանողները։ Օհանյանի երկրորդ ֆիլմը ՝ "Հաջի Աղա, կինոդերասան" ("Ḥājī Āqā āktor-e sīnemā"), որը նկարահանվել է 1934 թվականին, նույնպես կատակերգություն էր և հետաքրքիր էր այն ժամանակվա Թեհրանի տեսարաններով, ինտերիերով և տարազներով։ Այնուամենայնիվ, նա չկարողացավ կրկնել "Աբի և Ռաբի" կոմերցիոն հաջողությունը հիմնականում այն պատճառով, որ երկուսուկես ամիս առաջ թողարկվեց առաջին պարսկական ձայնային ֆիլմը ՝ "Լուրկա աղջիկը" (Doḵtar-e Lor):
1932 թվականին նա ստանում է կինեմատոգրաֆիայի դոկտորի կարգավիճակ։
Այնուհետև նա կրկին մեկնել է Հնդկաստան, որտեղ ապրել է մինչև 1947 թվականը, որից հետո վերադարձել է Իրան։
Մահվան պատճառը սրտի կաթվածն էր (թե՞ սպանություն սեփական գրասենյակում.) 1961-ին: Օհանյանի կյանքի մասին ամենաճշգրիտ տեղեկատվությունը կարող է լինել Թեհրանի թանգարանում։






Добавить комментарий