Едут и едут…
Այս մոռացված երգը երգվել է 1915 թ. Տեր Զորի ճանապարհին:
Քարավանք հայերու
Ընկած է ճամփա,
Ու կը շաչե, կը շառաչե
Մտրակն անխնա…
Քալեցե՜ք քալեցե՜ք
Ետ մնացողներ,
Բռնության զոհ կերթան
Գեղանի կույսեր…
Մանուկներն անօթի
Տրեխ կկրծեն,
Պուտ մը ջուր չեն գտնար
Արյուն կը ծծեն…
Քալեցե՜ք քալեցեք
Ետ մնացողներ,
Կուլան, կմխկտան
Հայազգի մայրեր…
Добавить комментарий