Первоклассники сел Хаштарак, Овк, Акнахбюр и Беркабер Тавушской области получили подарки в рамках акции «Портфель первоклассника»/Տավուշի մարզի Խաշթառակ, Հովք, Ակնաղբյուր և Բերքաբեր գյուղերի առաջին դասարանցիները նվերներ ստացան «Առաջին դասարանցու պայուսակ»

16 сентября, 2020 - 22:56

По случаю начала нового учебного года 15 первоклассников школ сел Хаштарак, Овк, Акнахбюр и Беркабер Тавушской области Армении получили в подарок ранцы и комплекты школьных принадлежностей в рамках проведенного Российским центром науки и культуры в Ереване совместно с Межрегиональной общественной организацией многодетных семей «Большая семьЯ» благотворительной акции «Портфель первоклассника».

Акция прошла при содействии Администрации Тавушской области.

Начальник отдела молодежного и межрегионального сотрудничества РЦНК в Ереване Сосе Мартиросян поздравила директоров, педагогический состав и учеников школы с началом учебного года и отметила: «Несмотря на то, что этот учебный год начинается в непростых условиях, пусть он будет насыщен плодотворной работой. Получайте знания с удовольствием, становитесь известными учеными и художниками, врачами и педагогами, а мы будем гордиться вами!».

Ребята с любопытством и радостными глазами рассматривали школьные принадлежности и затем бережно укладывали их обратно в портфель.

В ходе встреч с директорами школ также были обсуждены вопросы дальнейшего сотрудничества. Российским центром науки и культуры в библиотеки школ была передана в дар художественная литература.

Справка:

Акция «Портфель первоклассника» проводится в Армении в третий раз. В 2018 году подобная благотворительная акция проводилась для первоклассников из многодетных семей Еревана, Гюмри и Мартуни, в 2019 году – для первоклассников школы № 2 г. Чамбарак Гегаркуникской области Армении.

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ, Հովք, Ակնաղբյուր և Բերքաբեր գյուղերի դպրոցների 15 առաջին դասարանցիներ «Առաջին դասարանցու պայուսակ» բարեգործական ակցիայի շրջանակներում նվեր ստացան դպրոցական պայուսակներ և դպրոցական պարագաների հավաքածուներ: Ակցիան կազմակերպել էր Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը «Большая семьЯ» («Մեծ ընտանիք») բազմազավակ ընտանիքների միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության հետ համատեղ

Ակցիան անցկացվեց Տավուշի մարզպետարանի աջակցությամբ:

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի ղեկավար Սոսե Մարտիրոսյանը շնորհավորեց դպրոցի տնօրեններին, դասախոսական կազմին և աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշեց. «Չնայած այն հանգամանքին, որ այս ուսումնական տարին սկսվում է դժվար պայմաններում, թող այն լի լինի բեղմնավոր աշխատանքով: Ստացեք գիտելիքներ հաճույքով, դարձեք հայտնի գիտնականներ և նկարիչներ, բժիշկներ և ուսուցիչներ, իսկ մենք կհպարտանանք ձեզանով»:

Երեխաները, ովքեր այս տարի հրաժեշտ են տալիս մանկապարտեզին, մանկական խաղերին և խաղալիքներին և մտնում դպրոցական կյանք, հետաքրքրասիրությամբ և ուրախ աչքերով ուսումնասիրում էին դպրոցական պարագաները, այնուհետև դրանք նորից դասավորում իրենց պայուսակներում:

Դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հարցեր: Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը դպրոցներին գրադարաններին նվիրեց գեղարվեստական գրականություն:

«Առաջին դասարանցու պայուսակ» բարեգործական ակցիան Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: 2018թ-ին նման բարեգործական միջոցառում էր անցկացվել Երևանի, Գյումրիի և Մարտունու բազմանդամ ընտանիքների առաջին դասարանցիների համար, 2019-ին՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 2 դպրոցի առաջին դասարանցիների համար:

Добавить комментарий

Plain text

  • HTML-теги не обрабатываются и показываются как обычный текст
  • Адреса страниц и электронной почты автоматически преобразуются в ссылки.
  • Строки и параграфы переносятся автоматически.
CAPTCHA
Тест для фильтрации автоматических спамботов
Target Image